Ակունքի ուսումնական կենտրոնի բացման արարողությունը

Ս.թ. սեպտեմբերի 14-ին կայացավ ՀՀ-ում առաջին «Օրգանական փորձացուցադրական ուսումնական կենտրոնի» բացման արարողությունը: Տնտեսությունը տեղակայված է Կոտայքի մարզի Ակունք համայնքում:

Օրգանական ուսումնական կենտրոնի բացումը նպատակ է հետապնդում նպաստել ՀՀ-ում օրգանական գյուղատնտեսության հետագա զարգացմանը, ընդլայնելով օրգանական արտանդրանքի տեսականին, սերտիֆիկացված ‎ֆերմերային տնտեսությունների թիվը և իրազեկել հասարակությանը:

ՀՀ-ի ֆերմերների համար ստեղծվեց նոր տեխնոլոգիաներով հագեցած խորհրդատվական կենտրոն, որտեղ բարձրակարգ մասնագետները կկազմակերպեն անվճար սեմինարներ, պրակտիկ դասընթացներ, անհատական խորհրդատվություն, այնպես որ ցանկացած ֆերմեր այստեղ կգտնի իրեն հուզող բոլոր հարցերի պատասխանները:

Բացմանը օրհնության խոսք ասաց Գերաշնորհ Տեր Տաթև Արք. Սարգսյանը, ներկա էին ՀՀ-ում Ֆրանսիայի Արտակարգ և լիազոր դեսպան պրն. Ժան Ֆրանսուա Շարպանտիեն, Կոտայքի փոխմարզպետ պրն. Կարեն Մարգարյանը, ներկայացուցիչներ UNDP GEF SGP, OASI, ENPARD, UNIDO, UMCOR, FAO, Ecoglobe կազմակերպություններից և մի շարք առաջատար ֆերմերներ:

Տես ավելին՝

http://www.civilnet.am/news/2016/09/15/%D5%95%D6%80%D5%A3%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%A3%D5%B5%D5%B8%D6%82%D5%B2%D5%B4%D5%A9%D5%A5%D6%80%D6%84%E2%80%A4-Made-in-Armenia/300160

 

https://www.youtube.com/watch?v=lsaAQ-5iNPo

http://www.armeniatv.am/hy/58415-58415