Շենի պատմությունը

Շեն ԲՀԿ-ն հիմնադրվել է 1988թ.-ին՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի մի խումբ դասախոսների և ուսանողների կողմից լուծելու համար Հայաստանի մարդասիրական որոշ հրատապ խնդիրներ: Այդ ժամանակից ի վեր Շենը, որպես հասարակական կազմակերպություն, մասնակցել է ավելի քան 350 գյուղական համայնքներում զարգացման նպատակով իրականացված աշխատանքներին, որոնք ներառել են գյուղական համայնքների զարգացման համարյա բոլոր փուլերն, ինչպիսիք են.

  • Մարդասիրական օգնություն,
  • Գյուղերի համապարփակ զարգացում,
  • Գյուղական համայնքներում ֆիզիկական և սոցիալական ենթակառուցվածքների վերականգնում,
  • Համայնքային զարգացում տեղի ռեսուրսների օգտագործման միջոցով,
  • Արժեշղթաների զարգացում «Շուկաներն ի շահ աղքատների» (M4P) մոտեցման միջոցով,
  • Գյուղատնտեսական կոոպերատիվների զարգացում:

Շեն ԲՀԿ-ի զարգացմանն ուղղված բոլոր ծրագրերի անկյունաքարն է երկարաժամկետ կայունությունը, որը կազմակերպության հիմնադրման պահից հանդիսանում է մեր տեսլականը իրականացված բոլոր ծրագրերի համար: Վերջին տասնամյակի ընթացքում Շեն ԲՀԿ-ն իր տնտեսական զարգացման ծրագրերում (M4P ծրագրեր) կիրառել է «համագործակցության միջոցով առաջնորդելու» մոտեցումը (facilitative leadership approach), հաշվի առնելով առաջարկի և պահանջարկի, այսինքն՝ շուկայի օրենքների կենսական դերը գյուղական բնակչության եկամուտների ստեղծման գործում: Այն իրականացվել է մեր քույր ՀԿ Շեն Ֆրանսիա, Յալկեզեան հիմնադրամի և հայկական սփյուռքի մի շարք այլ կազմակերպությունների զգալի աջակցությամբ: Ցանկանում ենք նաև երախտագիտություն հայտնել մեր հովանավորներին. Եկեղեցիների համաշխարհային խորհրդին (World Council of Churches), Քրիստոնեական օգնություն (Christian Aid, ՄԹ) կազմակերպությանը, Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամին (IFAD), Հաց աշխարհի համար (BfdW, Գերմանիա) կազմակերպությանը, Զարգացման համագործակցության միջեկեղեցական կազմակերպությանը (ICCO, Նիդերլանդներ), Օքսֆամ Նովիբ (Oxfam Novib, Նիդերլանդներ), Շվեյցարական միջեկեղեցական օգնություն (HEKS-EPER, Շվեյցարիա) կազմակերպություններին, ԿԱԶԱ Հիմնադրամին (KASA, Շվեյցարիա), Միացյալ ազգերի կազմակերպության Զարգացման ծրագրին (UNDP), Միացյալ ազգերի կազմակերպության Բնակչության հիմնադրամին (UNFPA), ԱՄՆ Գյուղատնտեսական դեպարտամենտին (USDA), Միացյալ ազգերի կազմակերպության Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությանը (FAO), Միացյալ թագավորության Միջազգային զարգացման դեպարտամենտին (DFID), ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությանը (USAID), Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալությանը (SDC, Շվեյցարիա), Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանին:

Իրականացվող գրեթե բոլոր ծրագրերը ներառում են կարողությունների զարգացման բաղադրիչներ, որոնց նպատակն է շահառուներին նվազագույն անհրաժեշտ գիտելիքների և հմտությունների փոխանցումը ծրագրերի հետագա կայունությունն ապահովելու համար: Շեն ԲՀԿ-ն նաև դրական փորձ է ձեռք բերել Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության մոդելի շրջանակներում խոշոր ընկերությունների հետ համագործակցության առումով (օրինակ՝ Օրանժ, Ֆրանս Տելեկոմ):