Օրգանական գյուղատնտեսության մասնագիտական ուսումնական կենտրոնի կարողությունների հզորացում

Օրգանական մրգի և խաղողի արտադրության ուսումնական կենտրոնը հագեցած կլինի նոր տեխնիկայով և իրական շանսեր կունենա հաջողության հասնել օրգանական մշակության ժամանակակից մեթոդների տարածման հարցում: Օրգանական միրգ արտադրողների կոոպերատիվի անդամները կկարողանան ավելի մեծ քանակությամբ որակյալ բերք ստանալ: Այս հաջողությունը հետագայում կդառնա լավ օրինակ նմանատիպ նախաձեռնությունների համար: Ծրագրի մեկ այլ արդյունք կլինի այն, որ ֆերմերները և ուսանողները ձեռք կբերեն գիտելիք և գործնական հմտություններ օրգանական այգիների կառավարման, գյուղատնտեսության ժամանակակից մեթոդների և տեխնիկայի, ինչպես նաև՝ նոր տեխնիկայի շահագործման վերաբերյալ: Կենտրոնի կողմից տրամադրվող դասընթացների անմիջական շահառուներն են. 

  • Արմավիրի մարզի շահառու համայնքների 350 ֆերմեր
  • Օրգանական միրգ արտադրողների կոոպերատիվի 15 անդամ
  • ՀԱԱՀ 50 ուսանող

Ֆերմերները հնարավորություն կունենան ավելի շատ հողեր մշակել, մյուս կողմից `ավելի շատ ֆերմերներ հետաքրքրված կլինեն միանալ օրգանական կոոպերատիվին:

Տարեթիվ: 
2022
Ակնկալվող արդյունք: 
Նոր գյուղտեխնիկայի հասանելիությունը, արդի գյուղատնտեսական մեթոդների վերաբերյալ գիտելիքներն ու հմտությունները կօգնեն գյուղական բնակչությանը որակյալ բերք մշակել: Մագիստրատուրայի ուսանողները կստանան գործնական հմտություններ օրգանական մշակության վերաբերյալ:
Գտնվելու վայրը: 
Շենիկ, Armavir Marz
Պահանջվող գումարը եվրոյով: 
67000
Goal: 67,000.00