Ակունքի ուսումնական կենտրոնի բացման արարողությունը
Ս.թ. սեպտեմբերի 14-ին կայացավ ՀՀ-ում առաջին «Օրգանական փորձացուցադրական ուսումնական կենտրոնի» բացման արարողությունը: Տնտեսությունը տեղակայված է Կոտայքի մարզի Ակունք համայնքում:
Օրգանական ուսումնական կենտրոնի բացումը նպատակ է հետապնդում նպաստել ՀՀ-ում օրգանական գյուղատնտեսության հետագա զարգացմանը, ընդլայնելով օրգանական արտանդրանքի տեսականին, սերտիֆիկացված ֆերմերային տնտեսությունների թիվը և իրազեկել հասարակությանը:
ՀՀ-ի ֆերմերների համար ստեղծվեց նոր տեխնոլոգիաներով հագեցած խորհրդատվական կենտրոն, որտեղ բարձրակարգ մասնագետները կկազմակերպեն անվճար սեմինարներ, պրակտիկ դասընթացներ, անհատական խորհրդատվություն, այնպես որ ցանկացած ֆերմեր այստեղ կգտնի իրեն հուզող բոլոր հարցերի պատասխանները:
Բացմանը օրհնության խոսք ասաց Գերաշնորհ Տեր Տաթև Արք. Սարգսյանը, ներկա էին ՀՀ-ում Ֆրանսիայի Արտակարգ և լիազոր դեսպան պրն. Ժան Ֆրանսուա Շարպանտիեն, Կոտայքի փոխմարզպետ պրն. Կարեն Մարգարյանը, ներկայացուցիչներ UNDP GEF SGP, OASI, ENPARD, UNIDO, UMCOR, FAO, Ecoglobe կազմակերպություններից և մի շարք առաջատար ֆերմերներ:
Տես ավելին՝