Նոր համագործակցություն՝ Շեն - ԱՅՈ

Այս տարի ֆրանսիական Այո (Հայկական երիտասարդական կազմակերպություն) կազմակերպությունը որոշեց աջակցել Շենի ծրագրերից մեկին: ԱՅՈ-ի հավաքած ֆինանսական միջոցներով  և կամավորների անմիջական մասնակցությամբ իրականացվում է Լոռու մարզի Շենավան համայնքի մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքները:   ֆրանսիացի կամավոր ուսանողները ոչ միայն իրենց ակտիվ մասնակցությունը ցուցաբերեցին մանկապարտեզի վերակառուցման աշխատանքներին, այլև կազմակերպեցին ամառային ճամբար՝ 3 շաբաթ համայնքի երեխաների համար ապահովելով հետաքրքիր, բազմազան և անմոռանալի առօրյա՝ հետպատերազմյան շրջանում պարգևելով ժպիտներ, դրական լիցքեր և արթնացնելով համայնքում ապագայի հանդեպ նոր հույսեր: Ծրագիրը կավարտվի սեպտեմբեր ամսին՝ Շենավան համայնքի բոլոր 25 երեխաներին ընձեռելով հնարավորություն հաճախել հիմնանորոգված և գործունեության համար անհրաժեշտ գույքով կահավորված մանկապարտեզ: Ծրագրի արդյունքում երիտասարդ մայրիկները հնարավորություն կունենան աշխատելու և նպաստելու իրենց ընտանիքների եկամուտների ավելացմանը: