Դասընթացներ Ձիթհանքով գյուղում
2019թ. հոկտեմբերի 23-ին և 25-ին Շիրակի մարզի շահառու Ձիթհանքով համայնքի ֆերմերների և նոր կազմավորվող կոոպերատիվի պոտենցիալ անդամների համար իրականացվել է երկու դասընթաց՝ «Կոոպերատիվի կարիքների գնահատում, տնտեսական օգուտները և կոոպերատիվի երկակի դերը» և «Շուկայի վերլուծություն, կոոպերատիվի մարկետինգային ռազմավարություն» թեմաներով: Ծրագիրը ֆինանսավորվում է UMCOR կազմակերպության կողմից՝ «Աջակցություն Ձիթհանքով գյուղի զարգացմանը» ծրագրի շրջանակում:Առաջին ուսուցման ժամանակ ներկայացվել է կոոպերատիվ հասկացության սահմանումները, որոնք են տարբերությունները կոոպերատիվների և այլ կազմակերպությունների միջև, բերվել են սխալ պատկերացումները կոոպերատիվի մասին, ինչպես նաև հաջողված օրինակներ ՀՀ-ում կոոպերատիվների գործունեության մասին: Ուսուցման երկրորդ մասում իրականացվել է կարիքների բացահայտում, ըստ որի կոոպերատիվի անդամները ներկայացրել են համայնքի, կոոպերատիվի համար անհրաժեշտ գործունեության տեսակները, որոնք ավելի լավ տնտեսական ազդեցություն կարող են ունենալ անհատ ֆերմերային տնտեսությունների համար:Շուկայի վերլուծության և մարկետինգի ռազմավարության ուսուցման մասով մասնակիցներին ներկայացվեց թե ինչ է իրենից ներկայացնում շուկան, ինչպես շուկայում լինել մրցունակ, որոնք են կոոպերատիվի մրցակցային առավելությունները շուկայում և դրանց վերլուծելու հնարավորությունները, ինչպես կառուցել կոոպերատիվի մարկետինգը: Ուսուցման ժամանակ բերվեց կոոպերատիվների հաջողված օրինակներ: Ուսուցումներին մասնակցել են ընդհանուր թվով 32 մասնակից, որոնց տրամադրվել են տեղեկատվական գրքույկներ ներկայացված թեմաների վերաբերյալ: