Այցելություններ միրգ վերամշակող ձեռնարկություններ

2017թ․ դեկտեմբերի 15-ին,  19-ին և 22-ին ՕԳԱՆ ծրագրի աջակցությամբ իրանակացվող «Օրգանական մրգի արտադրության ընդլայնում օրգանական այգիների կառավարման բարելավման և գյուղացիներին օրգանական գյուղատնտեսական կոոպերատիվների մեջ ընդգրկելու միջոցով» ծրագրի շրջանակներում,  «Օրգանական միրգ արտադրողների» կոոպերատիվի անդամները այցելեցին Արմավիրի մարզ «Դալարիկ» ՍՊԸ-ի պահածոների գործարան, «Սիս նատուրալ» ՓԲԸ և «Երևանի գարեջուր» ՓԲԸ:  Այցելությունների նպատակն էր  օրգանական հումք մթերող նշված վերամշակող ձեռնարկությունների հետ փորձի փոխանակում և համագործակցության հնարավոր ուղիների քննարկում: