Այցելություններ միրգ վերամշակող ձեռնարկություններ
2017թ․ դեկտեմբերի 15-ին, 19-ին և 22-ին ՕԳԱՆ ծրագրի աջակցությամբ իրանակացվող «Օրգանական մրգի արտադրության ընդլայնում օրգանական այգիների կառավարման բարելավման և գյուղացիներին օրգանական գյուղատնտեսական կոոպերատիվների մեջ ընդգրկելու միջոցով» ծրագրի շրջանակներում, «Օրգանական միրգ արտադրողների» կոոպերատիվի անդամները այցելեցին Արմավիրի մարզ «Դալարիկ» ՍՊԸ-ի պահածոների գործարան, «Սիս նատուրալ» ՓԲԸ և «Երևանի գարեջուր» ՓԲԸ: Այցելությունների նպատակն էր օրգանական հումք մթերող նշված վերամշակող ձեռնարկությունների հետ փորձի փոխանակում և համագործակցության հնարավոր ուղիների քննարկում: