Ծանոթացում հայրենական արտարդրության թեյերին
«Համապարփակ աջակցություն Հայաստանի գյուղական լեռնային շրջանների կայուն տնտեսական զարգացում» ծրագրի շրջանակներում կազմակերպվեց «Այցելություն թեյի վաճառքի կետեր, օրգանական և ավանդական արտադրության թեյի համտես» թեմայով հերթական գործնական դասընթացը: Միջոցառմանը մասնակցում էի Գեղարքունիքի մարզի Գեղամասար, Արեգունի, Փամբակ և Սյունիքի մարզի Շաքի, Շաղատ, Անգեղակոթ համայնքների գործող կոոպերատիվների և կոոպորատիվների նախաձեռնող խմբերի 27 ֆերմերներ: Դասընթացի մասնակիցներին Green Day օրգանական մթերքի խանութում ներկայացվեցին տեղական օրագնական թեյ արտադրոներից Manana և Meron Tea ապրանքները: Ցուցադրվեց նաև ավստրիական ճանաչված Sonnentor օրգանական թեյ արտադրող ընկերության հաջողված փորձի մասին պատմող վավերագրական ֆիլմ։ Սեմինարի մասնակիցները համտեսեցին նաև օրգանական և ավանդական թեյի տեսակներ: Թեյի համտեսի ընթացքում Դարման և Սարի թեյ ընկերությունների պաշտոնյաները ֆերմերներին ներկայացվեցին հայրենական արտադրության խոտաբուսային և մրգային թեյերի տեսականին: Երկու ընկերություններն էլ ներկայացրեցին մթերվող հումքի նկատմամբ կիրառվող որակական չափանիշները և գնացուցակը: