Օրգանական ծիրանի փառատոն Շենիկի այգում

2017 թվականի հուլիսի 1-ին Արմավիրի մարզի Շենիկ գյուղի մոտ գտնվող այգում տեղի ունեցավ առաջին Օրգանական ծիրանի փառատոնը: Այս միջոցառումը կազմակերպվել էր ՕԳԱՆ ծրագրի աջակցությամբ իրականացվող «Օրգանական մրգի արտադրության ընդլայնում օրգանական այգիների կառավարման բարելավման և գյուղացիներին օրգանական գյուղատնտեսական կոոպերատիվի մեջ ընդգրկելու միջոցով» ծրագրի շրջանակներում: Փառատոնին ներկա էին Հայաստանում Ավստրիայի դեսպանատան տեխնիկական համագործակցության գրասենյակի ղեկավար Գերհարդ Շաումբերգերը, Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Կյեսլերը, ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը, պատվավոր հյուրեր ՕԳԱՆ ծրագրից, Գերմանիայի դեսպանությունից, սփյուռքահայեր, մոտակա համայնքների բնակիչներ, ինչպես նաև նորաստեղծ «Օրգանական պտուղ արտադրող» կոոպերատիվի անդամ ֆերմերները: Փառատոնը մեկնարկեց Տաթև արքեպիսկոպոս Սարգսյանի օրհնությամբ:

Այս եզակի իրադարձության ընթացքում այցելուները համտեսեցին համեղ օրգանական ծիրան և ավանդական հայկական կերակուրներ, վայելելով տեղական պարի և երգի համույթների կատարած էթնիկ պարն ու երաժշտությունը: Փառատոնի ընթացքում շահառու համայնքների երեխաները ներկայացրել էին իրենց ձեռագործ աշխատանքները: