Վարելահողերի բարելավման համար սերմերի ձեռքբերման բաց մրցույթ
Մրցույթի ծածկագիրը՝ GIZ 83389116/5
«Շեն» բարեգործական հասարակական կազմակերպությունը (ԲՀԿ), որը գտնվում է ՀՀ, ք. Երևան, Նալբանդյան 110 հասցեում, հայտարարում է բաց մրցույթ Վարելահողերի բարելավման համար սերմերի ձեռքբերման նպատակով:
Սույն մրցույթի արդյունքում ընտրված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել Գերմանական Միջազգային Համագործակցության Ընկերակցության (GIZ) կողմից ֆինանսավորվող «Անասնակերի արտադրություն և արոտների բարելավում՝ որպես ՔՈՎԻԴ-19 հետևանքների մեղմման միջոցառում» ծրագրի շրջանակներում Վարելահողերի բարելավման համար սերմերի մատակարարման պայմանագիր։
Մրցույթի փաթեթը ներառում է հետևյալ փաստաթղթերը՝
- Պայմանագրի ծանուցում/Հրահանգ մասնակիցներին
- Հայտի ձևաթուղթ/հայտարարություն
- Տեխնիկական և ֆինանսական առաջարկ և հավելվածներ՝
- Տեխնիկական նկարագիր/տեխնիկական առաջարկ
- Ֆինանսական առաջարկ
- Հավելվածներ
Մրցույթի հայտը պետք է ներկայացնել «Շեն» ԲՀԿ-ի գլխավոր գրասենյակ մինչև հայտերի ներկայացման վերջնաժամկետը:
Մեկնարկի ամսաթիվ:
31 Jan 2022Վերջնաժամկետ:
3 Feb 2022