Վարելահողերի բարելավման համար սերմերի ձեռքբերման բաց մրցույթ

Մրցույթի ծածկագիրը՝ GIZ 83389116/5

«Շեն» բարեգործական հասարակական կազմակերպությունը (ԲՀԿ), որը գտնվում է ՀՀ, ք. Երևան, Նալբանդյան 110 հասցեում, հայտարարում է բաց մրցույթ Վարելահողերի բարելավման համար սերմերի ձեռքբերման նպատակով:

Սույն մրցույթի արդյունքում ընտրված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել Գերմանական Միջազգային Համագործակցության Ընկերակցության (GIZ) կողմից ֆինանսավորվող «Անասնակերի արտադրություն և արոտների բարելավում՝ որպես ՔՈՎԻԴ-19 հետևանքների մեղմման միջոցառում» ծրագրի շրջանակներում Վարելահողերի բարելավման համար սերմերի մատակարարման պայմանագիր։

Մրցույթի փաթեթը ներառում է հետևյալ փաստաթղթերը՝

  1. Պայմանագրի ծանուցում/Հրահանգ մասնակիցներին
  2. Հայտի ձևաթուղթ/հայտարարություն
  3. Տեխնիկական և ֆինանսական առաջարկ և հավելվածներ՝
  • Տեխնիկական նկարագիր/տեխնիկական առաջարկ
  • Ֆինանսական առաջարկ
  • Հավելվածներ

Մրցույթի հայտը պետք է ներկայացնել «Շեն» ԲՀԿ-ի գլխավոր գրասենյակ մինչև հայտերի ներկայացման վերջնաժամկետը:

Մեկնարկի ամսաթիվ: 
28 Dec 2021
Վերջնաժամկետ: 
12 Jan 2022