Պտղատու այգիների աշնանային խնամք

«Սյունիք-Զարգացում» ՀԿ և «Շեն» ԲՀԿ կողմից իրականացվող «Պտղաբուծության շուկայի զարգացում Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերում» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ «Պտղատու այգիների աշնանային խնամք» տեսական դասընթաց/խորհրդատվություն։Հոկտեմբերի 29-ին դասընթացն անցկացվեց Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում տեղահանված ֆերմերային տնտեսությունների համար, իսկ նոյեմբերի 02-ին Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում` շահառու ֆերմերային տնտեսությունների համար: Հիմնական նպատակն էր նրանց ներկայացնել պտղատու այգիներում հետբերքահավաքային և ուշ աշնան խնամքի հիմնական միջոցառումները։ Եղեգնաձորում դասընթացից հետո ծավալվեց արդյունավետ քննարկում տնտեսություններում սեփական թափոններից օրգանական պարարտանյութերի արտադրության, այգու մածիկի ինքնուրույն պատրաստման և կիրառման վերաբերյալ:Ընդհանուր առմամբ երկու քաղաքներում դասընթացին մասնակցեց 33 ֆերմեր։ Բոլորին տրամադրվեցին նաև տեղեկատվական  թռուցիկներ և մեթոդական ցուցումներ: