Ջերմատնային տնտեսությունների շրջայց և խորհրդատվություն Տավուշի մարզի Չինարի համայնքում
«Ներառական գյուղական կոոպերատիվների զարգացումը, ենթակառուցվածքների բարելավումը և համայնքային կազմակերպությունների կարողությունների զարգացումը» ծրագրի շրջանակում 2021թ. մայիսի 5-ին Տավուշի մարզի Չինարի համայնքում անցկացվեց «Ջերմատնային տնտեսությունների շրջայց և խորհրդատվություն» թեմայով գործնական/տեսական դասընթաց: Շրջայցի ընթացքում «Շեն» ԲՀԿ-ի գյուղատնտես խորհրդատուն շահառու 10 ֆերմերների ներկայացրեց տվյալ պահին ջերմատներում աճեցվող մշակաբույսերի մոտ առկա աճի և զարգացման խնդիրները, ինչպես նաև՝ ջերմատներում վնասատուների և հիվանդությունների դեմ պայքարի համար ժամանակակից բույսերի պաշտպանության միջոցներ: