2021 – 2022 թթ. դրամաշնորհային ծրագրի ներկայացում, փաթեթը լրացնելու կարգի ուսուցանում Գեղարքունիքի մարզում
«Պտղաբուծության շուկայի զարգացում Վարդենիսի և Վայոց Ձորի մարզերում» ծրագրի շրջանակներում մեկնարկել է 2021-2022 թթ. փոքր դրամաշնորհների մրցույթը: Դրամաշնորհները տրամադրվում են պտղաբուծության ոլոտի հետևյալ ուղղություններին ՝ պտղի վերամշակում՝ չորածված մրգերի արտադրություն, հյութերի և պահածոների պատրաստում, հետբերքահավաքային պահպանություն` սառնարանային տնտեսություններ, մթերման կետեր և այլն:Փետրվարի 5-ին «Շեն» ԲՀԿ կողմից կազմակերպվեց մեկնարկային հանդիպում Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում: Հանդիպման ընթացքում ներկայացվեց դրամաշնորհին մասնակցելու կարգը, բոլոր նախապայմաններն ու պահանջները: Այս տարի Գեղարունիքի մարզում տրամադրվելու է 4-5 դրամաշնորհ՝ կախված հայցվող գումարի չափից: Հանդիպմանը մասնակցեց 47 ֆերմեր Գեղարքունիքի մարզից: