Վերջին տարիներին մեղուների անկման պատճառները, անհրաժեշտ միջոցառումները անկումը կանխելու համար
Շիրակի մարզի՝ մասնավորապես Մեղրաշեն համայնքի մեղվապահների կողմից ներկայացվել էր վերջին տարիներին մեղուների անկման հետ կապված իրենց մտահոգությունները և ցանկությունը «Շեն» ԲՀԿ օգնությամբ կազմակերպել և անցկացնել ուսուցողական դասընթաց տվյալ խնդրի վերաբերյալ: Շենի կողմից սեմինարը վարելու նպատակով հրավիրվեցին Դավիթ Ներսիսյանը՝ գյուղատնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ, և փորձառու մեղվաբույծ Թովմաս Թովմասյանը: Դասընթացը բաղկացած է լինելու 4 հանդիպումներից:2020 թվականի օգոստոսի 30-ին Շիրակի մարզի շահառու Մեղրաշեն և Մեղրաշատ համայքների համար անցկացվեց առաջին դասընթացը ՝ «Վերջին տարիներին մեղուների անկման պատճառները, անհրաժեշտ միջոցառումները անկումը կանխելու համար» թեմայով: Մեղրաշատում դասընթացին մասնակցեցին թվով 14 մեղվաբույծներ և Մեղրաշենում՝ 16-ը: Սեմինարի ընթացքում դասընթացավարը խոսեց մեղուների զանգվածային անկման պատճառներից, ներկայացվեց հավանական պատճառները և ընդունված միջոցները, որոնք առաջարկվում է կիրառել մեղվաընտանիքների անկման ընթացքը դանդաղեցնելու վերաբերյալ: Մեղրաշենի և Մեղրաշատի մեղվապահները քաջատեղյակ էին խնդիրներին և ակտիվ մասնակցություն ունեցան քննարկմանը՝ իրենց հերթին ներկայացնելով մասնավոր փորձը և վերջին տարիների մեղվաընտանիքների անկման սեփական նկատառումները:Նախատեսվում է սեպտեմբեր ամսին ունենալ երկու հանդիպում և ևս մեկը՝ հոկտեմբերին: