«Պտղաբուծության շուկայի զարգացման ծրագրի» շրջանակներում Գեղարքունիքի մարզի փոքր ֆերմերային տնտեսությունների աջակցության միջոցառում COVID-19 համավարակի պայմաններում

«Պտղաբուծության շուկայի զարգացման ծրագրի» շրջանակներում Գեղարքունիքի մարզում փոքր գյուղացիական տնտեսություններին շարունակվում է աջակցության տրամադրումը՝ կորոնավիրուսի համավարակի պայմաններում:Մայիսի 18-24-ը Վարդենիսի տարածաշրջանի 12 համայնքի  տրամադրվեց  բարձրակարգ  պարարտանյութեր և բուժանյութեր, ինչպես նաև` մշտական խորհրդատվություն մասնագետների կողմից: Օժանդակությունից օգտվեց 150 տնտեսություն:Կորոնավիրուսով պայմանավորված համաշխարհային համավարակի պայմաններում խիստ կարևոր է գյուղատնտեսության ոլորտի խթանումը, քանի որ տնտեսական այս ճգնաժամի ժամանակ կարող է առաջին անհրաժեշտության պարենի պակասորդ գրանցվել: Մյուս կողմից՝ Գեղարքունիքի մարզը ՀՀ-ի այն մարզերից է, որտեղ մեծ թիվ են կազմում ՌԴ արտագնա սեզոնային աշխատանքի մեկնողները: Այս սահմանափակումների հետևանքով համայնքներում բնակվող շատ քաղաքացիներ չեն կարողացել այս տարի մեկնել և մնալով տանը պետք է զբաղվեն գյուղատնտեսությամբ: Այս առումով նկատվում է աննախադեպ ցանք, տնկում և այլ գյուղատնտեսական գործողություններ։