«Պտղաբուծության շուկայի զարգացման ծրագրի» շրջանակներում Գեղարքունիքի մարզի փոքր ֆերմերային տնտեսությունների աջակցության միջոցառում COVID-19 համավարակի պայմաններում

Կորոնավիրուսով պայմանավորված համաշխարհային համավարակի պայմաններում խիստ կարևոր է գյուղատնտեսության ոլորտի խթանումը, քանի որ տնտեսական այս ճգնաժամի ժամանակ կարող է առաջին անհրաժեշտության պարենի պակասորդ գրանցվել, ինչպես նաև` Գեղարքունիքի մարզը ՀՀ-ի այն մարզերից է, որտեղ մեծ թիվ են կազմում ՌԴ արտագնա սեզոնային աշխատանքի մեկնողները: Այս սահմանափակումների հետևանքով համայնքներում բնակվող շատ քաղաքացիներ չեն կարողացել այս տարի մեկնել և մնալով տանը պետք է զբաղվեն գյուղատնտեսությամբ, ու այս առումով նկատվում է աննախադեպ ցանք, տնկում և այլ գյուղատնտեսական գործողություններ։ Հաշվի առնվելով այս հանգամանքները` «Պտղաբուծության շուկայի զարգացման ծրագրի» շրջանակներում Գեղարքունիքի մարզում փոքր գյուղացիական տնտեսություններին որոշում կայացվեց աջակցել պտղատու ծառերի տնկիների տրամադրմամբ։Ծրագրում աջակցություն ստացող տնտեսությունների ընտրության հարցում հաշվի էր առնվել մի քանի հանգամանք՝ ընտանիքում արտագնա աշխատանքի մեկնող անձի առկայությունը, երիտասարդ ընտանիքներ, որոնք ունեն 3  և ավելի երեխաներ, տնամերձ տարածքում պտղատու այգի հիմնելու նաև ծեր այգիները երիտասարդացնելու և խնամելու պատրաստակամություն ցանկություն ունեցող ֆերմերները: Ապրիլի 19-20-ը Վարդենիսի տարածաշրջանում 67 տնտեսությունների տրամադրվեց  530 հատ բարձրարժեք տնկիներ՝ տանձի, խնձորի և այլն: Տնկիները ձեռք էին բերվել  Սյունիք զարգացում ՀԿ շահառու տնկարաններից: