Պտղաբուծության զարգացման համար տրամադրվող 2020թ. ՓԴԾ բիզնես պլանի լրացման կարգը

«Պտղաբուծության շուկայի զարգացման» ծրագրի շրջանակում կազմակերպվել էր ուսուցում 2020թ. փետրվարի 14-ին, որն ուղղված էր բիզնես պլանի լրացման կարգին, ինչպես նաև` լրացնելու ընթացքում առաջացած հարցերին: Ուսուցման ժամանակ մեկ անգամ ևս ներկայացվեց բիզնես պլանի հայտի լրացման ձևը և կարգը: Ծրագրերով հետաքրքրված ֆերմերային խմբերը աշխատել էին իրենց բիզնես պլանների վրա և ունեին կուտակված հարցեր: Մասնակիցների կողմից բարձրաձայնվեցին բազմաթիվ հարցեր: Առաջացած հարցերին տրվեցին սպառիչ և բովանդակալից պատասխաններ:  2020թ. հունվարի 21-ից մեկնարկել է «Պտղաբուծության շուկայի զարգացման» ծրագրի շրջանակում  փոքր դրամաշնորհային ծրագրերի բիզնես պլանների ընդունումը: