Վայրի հավաքի դասընթաց Սյունիքի մարզում

«Համապարփակ աջակցություն Հայաստանի գյուղական լեռնային շրջանների կայուն   տնտեսական զարգացմանը» ծրագրի շրջանակներում հունիսի 13-ին և 14 ին Սյունիքի մարզի Շաղատ, Անգեղակոթ և Շաքի շահառու համայնքներում  տեղի կոոպերատիվների համար դաշտային պայմաններում անցկացվեց գործնական դասընթաց տվյալ գոտիականության համար արժեքավոր վայրի ավելուկի  և ծնեբեկի հավաքի տեխնիկայի և առանձնահատկությունների վերաբերյալ: Սեմինարին մասնակցեց 93 ֆերմեր:Կոոպերատիվի անդամներին և պոտենցիալ աշխատակիցներին տրամադրվել են  տեղեկատվական գրքույկներ: Ուսուցանողը ճիշտ հավաքման հետ կապված գործնական խորհրդատվություն է տրամադրել: Խորհրդատվությունը ուղղված է եղել երկու նպատակի՝ վայրի հավաքված բույսերը պետք է ունենան ապրանքային տեսք և բնապահպանական տեսանկյունից վայրի հավաքը չպետք է վնասի բույսերի պոպուլյացիային: