Բանջարեղենի մշակության առանձնահատկությունները ջերմատան պայմաններում

2019թ. մարտի  20-ին  «Համապարփակ աջակցություն Հայաստանի գյուղական լեռնային շրջանների կայուն  տնտեսական զարգացմանը» ծրագրի շրջանակներում Սյունիքի մարզի Շաղատ  և Շաքի  համայնքների  ջերմատներում  Շաղատ, Անգեղակոթ և Շաքի համայնքների կոոպերատիվների անդամների համար տեղի ունեցավ գործնական դասընթաց «Ջերմատան պայմաններում լոլիկի  սածիլների ցանք և հետագա խնամք, ամսաբողկի ցանք» թեմայով: «Շեն» ԲՀԿ կողմից տրամադրվեց բարձրորակ սերմեր, սածիլների աճեցման համար նախատեսված տորֆաբուսահող և թաղարամաններ: Շենի գյուղատնտես-փորձագետի կողմից մանրամասն ներկայացվեց ջերմատան պայմաններում սածիլների ցանքսի և մշակության առանձնահատկությունները, կատարվեց ցանքս: Դասընթացներին  մասնակցեցին վերը նշված համայնքների կոոպերատիվների անդամները և հետաքրքրված ֆերմերներ: