Բանջարեղենի մշակության առանձնահատկությունները ջերմատան պայմաններում

2019թ. մարտի 13-ին  «Համապարփակ աջակցություն Հայաստանի գյուղական լեռնային շրջանների կայուն  տնտեսական զարգացմանը» ծրագրի շրջանակներում Գեղարքունիքի մարզի Գեղամասար  համայնքի ջերմատանը Գեղամասար, Արեգունի և Փամբակ համայնքների կոոպերատիվների անդամների համար տեղի ունեցավ գործնական դասընթաց՝ «Ջերմատան պայմաններում լոլիկի և վարունգի սածիլների ցանք և հետագա խնամք, ամսաբողկի ցանք» թեմայով: «Շեն» ԲՀԿ-ի կողմից տրամադրվեց բարձրորակ սերմեր, սածիլների աճեցման համար նախատեսված տորֆաբուսահող և թաղարամաններ: «Շեն» գյուղատնտես-փորձագետի կողմից մանրամասն ներկայացվեց ջերմատան պայմաններում սածիլների ցանքսի և մշակության առանձնահատկությունները, կատարվեց ցանքս: Դասընթացներին  մասնակցեցին վերը նշված համայնքների կոոպերատիվների անդամները և հետաքրքրված ֆերմերներ: