Պտղատու ծառերի և խաղողի վազերի էտ, այգիների վաղ գարնանային խնամք

Փետրվարի 22-ին «Շեն» ԲՀԿ «Պտղաբուծության ներառական արժեշղթաների խթանումը Հայաստանում, Վրաստանում, Ղազախստանում և Մոլդովայում» ծրագրի շրջանակում Տավուշի մարզի Բերդավան համայնքի «Բերդավան» կոոպերատիվի 12 անդամների և հետաքրքրված այլ ֆերմերների համար  տեղի ունեցավ գործնական դասընթաց « Պտղատու ծառերի և խաղողի վազերի էտ, այգիների վաղ գարնանային խնամք» թեմայով:Մասնակիցների տնամերձ և սեփականաշնորհված այգիներում «Շեն» ԲՀԿ-ի գյուղատնտես փորձագետը ներկայացրեց տարածաշրջանի   պտղատու և խաղողի այգիների էտի և վաղ գարնանային խնամքի աշխատանքների փաթեթը, կիսվեց  փորձով և պատասխանեց մասնակիցների հարցերին: