Բանջարեղենի մշակության առանձնահատկությունները ջերմատան պայմաններում

Դեկտեմբերի 20-ին  «Համապարփակ աջակցություն Հայաստանի գյուղական լեռնային շրջանների կայուն   տնտեսական զարգացմանը» ծրագրի շրջանակներում Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքում տեղի ունեցավ տեսական դասընթաց՝ «Բանջարեղենի մշակության առանձնահատկությունները ջերմատան պայմաններում» թեմայով: Սեմինարին մասնակցել են Գեղամասար, Արեգունի և Փամբակ համայնքների կոոպերատիվների անդամները և հետաքրքրված ֆերմերներ: Շենի գյուղատնտես-փորձագետի կողմից մանրամասը ներկայացվեց ջերմատան պայմաններում բանջաևեղենի մշակության առանձնահատկությունները: Դասընթացին մասնակցեց 15 ֆերմեր, որոնք վերջում ստացան դասընթացի վերաբերյալ տեղեկատվական գրքույկ։