Գործնական դասընթաց արժեքավոր վայրի բույսերի հավաքի տեխնիկայի և առանձնահատկությունների վերաբերյալ

Ս․թ․ հուլիսի  19-ին և 20-ին  «Համապարփակ աջակցություն Հայաստանի գյուղական լեռնային շրջանների կայուն   տնտեսական զարգացմանը» ծրագրի շրջանակներում, Սյունիքի մարզի շահառու Շաքի և Շաղատ համայնքներում կոոպերատիվների համար դաշտային պայմաններում անցկացվեց գործնական դասընթաց տվյալ գոտիականության համար արժեքավոր վայրի բույսերի հավաքի տեխնիկայի և առանձնահատկությունների վերաբերյալ: Սեմինարին մասնակցեցին կոոպերատիվների 32 անդամներ: 

Դասընթացի մասնակիցներին տրամադրվեցին մկրատներ, ձեռնոցներ, պարկեր: Երկու կոոպերատիվները ստացան նաև մեկական ձեռքի էլեկտրական փոքր հնձող սարքեր, որի աշխատանքը ցուցադրվեց մասնավորապես ուրցի հավաքի ժամանակ: Ուսուցանողը գործնական խորհրդատվություն տվեց ճիշտ հավաքի մասին: Խորհրդատվությունը ուղղված է եղել երկու նպատակի՝ վայրի հավաքված բույսերը պետք է ունենան ապրանքային տեսք և վայրի հավաքը բնապահպանական տեսանկյունից չպետք է վնասի բույսերի պոպուլյացիան: