Պրակտիկ դասընթաց արժեքավոր մշակաբույսերի հավաքի տեխնիկայի և առանձնահատկությունների վերաբերյալ
«Համապարփակ աջակցություն Հայաստանի գյուղական լեռնային շրջանների կայուն տնտեսական զարգացմանը» ծրագրի շրջանակներում, հունիսի 23-ին Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում շահառու Շաքի, Շաղատ, Անգեղակոթ, Արեգունի, Փամբակ, Գեղամասար համայնքների կոոպերատիվների համար անցկացվեց «Պրակտիկ դասընթաց տվյալ գոտիականության համար արժեքավոր մշակաբույսերի հավաքի տեխնիկայի և առանձնահատկությունների վերաբերյալ»: Սեմինարին մասնակցեցին կոոպերատիվների 27 անդամներ:
Յուրաքանչյուր կոոպերատիվին տրամադրվեց անանուխի 100 ական սածիլ (Հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտում աճեցված): Անանուխի այս տեսակի մշակությունը հնարավորություն կտա ընդլայնել կոոպերատիվի կողմից առաջարկվող բուսատեսակների ցանկը և ստանալ հավելյալ եկամուտ: