Վարդենիսի և Սիսիանի տարածաշրջանների գյուղատնտեսների վերապատրաստման դասընթացներ

Հունիսի 6-9-ը «Համապարփակ աջակցություն Հայաստանի գյուղական լեռնային շրջանների կայուն տնտեսական զարգացմանը»» ծրագրի շրջանակում Եղեգնաձորում տեղի ունեցավ գյուղատնտեսների վերապատրաստման դասընթաց, որոնք ներկայացնում էին Վարդենիսի և Սիսիանի տարածաշրջանների 6 կոոպերատիվներ: Այս 4-օրյա դասընթացները լուսաբանել են տարբեր բարձրարժեք մշակաբույսերի մշակման, բույսերի պաշտպանության և գյուղատնտեսական մարքեթինգի և գյուղատնտեսական կառավարման վերաբերյալ մի շարք թեմաներ: Դասարանային դասընթացներից հետո մասնակիցները ամեն օր այցելում էին Վայոց ձորի մարզի տարբեր այգեգործական տնտեսություններ, պտղատու ծառերի տնկարան և վերամշակող ձեռնարկություններ: Բոլոր 8 գյուղատնտես  մասնակիցները ստացան մատուցված թեմաների վերաբերյալ տպագիր նյութերի ամբողջական փաթեթը: