Այցելություն «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի պտղատու այգիներ ու պտղատու ծառերի տնկարան

 

Հունիսի 7-ին Վայոց Ձորի մարզի Եղեգնաձորի ենթաշրջանի «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի պտղատու այգիներն ու պտղատու ծառերի տնկարան այցելեցին Վարդենիսի տարածաշրջանի մի խումբ շահառու ֆերմերներ: Այս այցի նպատակն էր ծանոթանալ տանձի, խնձորի, կեռասի և այլ մրգատու ծառերի նոր գաճաճ սորտերին, դրանց մշակման ժամանակ օգտագործվող ագրոտեխնիկական միջոցառումներին, ինչպես նաև այդ այգիներում օգտագործվող հակակարկտային ցանցերի և կաթիլային ոռոգման համակարգի հետ: Այս միջոցառմանը մասնակցեցին HEKS-EPER- ի կողմից ֆինանսավորվող «Պտղաբուծության շուկայի զարգացման ծրագրի» մեջ ներգրավված 11 շահառու ֆերմերներ: