Պրակտիկ դասընթաց արժեքավոր մշակաբույսերի հավաքի տեխնիկայի և առանձնահատկությունների վերաբերյալ

«Համապարփակ աջակցություն Հայաստանի գյուղական լեռնային շրջանների կայուն   տնտեսական զարգացմանը» ծրագրի շրջանակներում, մայիսի 23-ին և 29-ին Սյունիքի ու Վարդենիսի մարզերում շահառու Շաքի, Շաղատ, Անգեղակոթ, Արեգունի, Փամբակ, Գեղամասար համայնքների կոոպերատիվների համար անցկացվեց «Պրակտիկ դասընթաց տվյալ գոտիականության համար առավել արժեքավոր մշակաբույսերի  հավաքի տեխնիկայի և առանձնահատկությունների վերաբերյալ»: Սեմինարին մասնակցեցին 27 անդամներ: Սեմինարի ավարտին յուրաքանչյուր կոոպերատիվին տրամադրվեց անանուխի 100 ական սածիլներ (աճեցված Հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտում): Անանուխի այս տեսակի մշակությունը հնարավորություն կտա ընդլայնել կոոպերատիվի կողմից առաջարկվող բուսական տեսակների ցանկը, ինչի շնորհիվ նրանք կստանան հավելյալ եկամուտ: