Տարեկան հանդիպում «Պտղաբուծության շուկայի զարգացում» ծրագրի շահառու ֆերմերների և ներդրանք վաճառող առաջատար ընկերությունների միջև

 

Ս․թ․ մայիսի 24-ին «Պտղաբուծության շուկայի զարգացում» ծրագրի շահառու մի խումբ ֆերմերներ Վարդենիսի և Եղեգնաձորի տարածաշրջաններից  այցելեցին Հայաստանի առաջատար գյուղատնտեսական ներդրանք և մեքենաներ ներկրող/վաճառող ընկերություններ։ Մասնավորապես ֆերմերների խումբը եղավ «Արտագրո», «Հրաշք այգի» և «Մոտոբլոկների աշխարհ» խանութներում, որտեղ նրանք ծանոթացան բույսերի պաշտպանության համար օգտագործվող բարձր արդյունավետության միջոցներ, այգիների մշակման համար գյուղատնտեսական մեքենաներ և այլ անհրաժեշտ պարագաներ։ Նշված ընկերություններ այցելել էին 24 ֆերմերներ երկու տարածաշրջաններից։