Սեմինար խաղողի վազերի հիվանդությունների ու վնասատուների վերաբերյալ Բերդավանում

Սթ մայիսի 18-ին «Պտղաբուծության ներառական արժեշղթաների խթանումը Հայաստանում, Վրաստանում, Ղազախստանում և Մոլդովայում» ծրագրի շրջանակում Տավուշի մարզի Բերդավան համայնքում, նույնանուն կոոպերատիվի 21 անդամների համար  տեղի ունեցավ «Խաղողի այգիների հիմնական հիվանդությունների և վնասատուների դեմ արդյունավետ պայքարի կազմակերպում» տեսական դասընթաց/սեմինարը: Շենի փորձագետը մասնակիցներին ներկայացրեց համապատասխան տեղեկատվական խորհրդատվական նյութ, որը մեծ հետաքրքրություն առաջացրեց մասնակիցների մոտ: Մասնակիցներին տրամադրվեց շվեցարական Singenta ընկերության արտադրության փոքր քանակությամբ խաղողի վազերի հիվանդությունների և վնասատուների դեմ կիրառվող երկու տեսակի բույսերի պաշտպանության միջոցներ: