Պտղաբուծության խնդիրներին նվիրված սեմինար Աշոտավանում

Ս․թ․ մայիսի 17-ին «Պտղաբուծության ներառական արժեշղթաների խթանումը Հայաստանում, Վրաստանում, Ղազախստանում և Մոլդովայում» ծրագրի շրջանակում Սյունիքի մարզի Աշոտավան համայնքում ազնվամորի աճեցնող կանանց «Վիկտորիա» խմբի համար տեղի ունեցավ «Պտղատու այգիների հիմնական հիվանդությունների և վնասատուների դեմ արդյունավետ պայքարի կազմակերպում» տեսական և պրակտիկ դասընթաց/սեմինար: Փորձագետը լսարանում դիդակտիկ նյութերի միջոցով ներկայացրեց պտղատուների հիմնական վնասատուները և հիվանդությունները: Դասընթացի երկրորդ մասը անցավ պտղատու այգիներում, որտեղ քննարկվեցին այգու խնամքի հետ առնչվող խնդիրները: Սեմինարին մասնակցում էին 20 ֆերմերներ ազնվամորի աճեցնող 3 խմբերից։