Ժողովներ HMDP ծրագրի Փոքր դրամաշնորհների հավանական դիմորդների համար

Մարտի 22-ին և 23-ին HEKS-EPER-ի կողմից ֆինանսավորվող HMDP ծրագրի փորձագետները կազմակերպեցին հանդիպումներ Վարդենիսում և Եղեգնաձորում ծրագրի փոքր դրամաշնորհների բաղադրիչի դիմորդների համար: Այս հանդիպումների նպատակն էր հստակեցնել գործարար պլանների մշակման ընթացքում առաջացած հարցերը, որոնք անհրաժեշտ էին փոքր դրամաշնորհների համար դիմելիս։ Այդ դրամաշնորհները պետք է օգտագործվեն շահառու համայնքներում հետ-բերքահավաքային բիզնես ծրագրերի իրականացման համար: Դատելով ժողովների մասնակիցների քանակից և նրանց մասնակցությունից հարց ու պատասխանների նիստի ժամանակ, այս նախաձեռնությունը մեծ հետաքրքրություն է առաջացրել երկու մարզերում ֆերմերների շրջանում: Երկու ժողովներին ներկա էին ընդհանուր առմամբ 35 ֆերմերներ ու գործարարներ երկու մարզերից: