Վայրի բույսերի և դեղաբույսերի հավաքի հմտությունների բարելավման գործնական դասընթաց Գեղարքունիքի մարզի 3 կոոպերատիվների համար

«Համապարփակ աջակցություն Հայաստանի գյուղական լեռնային շրջանների կայուն   տնտեսական     զարգացմանը»  ծրագրի շրջանակներում, 16.03.2018 ին, Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանի Արեգունի համայնքում տեղի ունեցավ գործնական դասընթաց/սեմինար «Վայրի հավաքի լայն տարածում ունեցող բույսերի համառոտ նկարագրությունը՝ 10 տեսակ» թեմայով: Ներկա էին 23 մասնակիցներ Գեղարքունիքի մարզի Գեղամասար, Արեգունի և Փամբակ համայնքների կոոպերատիվներից: Գործնական դասընթացին ներկայացվեց նաև «Անթառամ արտադրական կոոպերատիվ» ընկերության գործունեությունը, ինչպես նաև իրենց հետաքրքրող վայրի դեղաբույսերի տեսականին (խատուտիկ, եղերդ, կռատուկ, գնարբուք, Եզան լեզու, վաղենակ և այլն) վայրի հավաքի որոշ հմտություններ: Մասնակիցները ծանոթացան Եվրամիության աջակցությամբ «Շեն» ԲՀԿ-ի հրատարակած «Վայրի հավաք» տեղեկատվական ձեռնարկին, ինչից հետո նրանք ստացան այդ ձեռնարկի մեկական օրինակ: Սեմինարի ավարտին տեղի ունեցավ հարց ու պատասխան որոշ վայրի դեղաբույսերի հավաքի ժամանակացույցի, չորացման տեխնոլոգիայի, համապատասխան գործիքների, մթերման գների վերաբերյալ: