Հացահատիկային մշակաբույսերի հիվանդությունների և վնասատուների դեմ պայքարի աշխատանքների կազմակերպում

Ս․թ․ մարտի 13-ին «Համապարփակ աջակցություն Հայաստանի գյուղական լեռնային շրջանների կայուն   տնտեսական     զարգացմանը»  ծրագրի շրջանակներում Գեղարքունիքի մարզի Արեգունի և Փամբակ համայնքներում  տեղի ունեցավ 2 տեսական դասընթաց/սեմինար «Հացահատիկային մշակաբույսերի հիվանդությունների և վնասատուների դեմ պայքարի աշխատանքների կազմակերպում» թեմայով: Սեմինարը նախատեսված էր Արեգունի, Փամբակ և Գեղամասար համայնքների կոոպերատիվների անդամների համար: Սեմինարին ներկա էին 27 մասնակից նշված համայնքներից: Մասնակիցները ստացան ծրագրի շրջանակներում հրատարակված համապատասխան տեղեկատվական գրքույկը: Մասնակիցները հարցեր ուղղեցին Շենի փորձագետին հացահատիկային մշակաբույսերի հիվանդությունների դեմ պայքարի արդյունավետ միջոցների կազմակերպման և հատկապես մոլախոտասպան պատրաստուկների վերաբերյալ: