Հացահատկային մշակաբույսերի հիվանդությունների և վնասատուների դեմ պայքարի միջոցառումների ներկայացում

«Համապարփակ աջակցություն Հայաստանի գյուղական լեռնային շրջանների կայուն տնտեսական զարգացմանը» ծրագրի շրջանակներում, փետրվարի 28-ին Շաղատ և Շաքի գյուղերում տեղի ունեցավ հացահատիկային մշակաբույսերի հիվանդությունների և վնասատուների դեմ պայքարի միջոցառումների ներկայացում։ Շենի գյուղատնտես-փորձագետը բացատրեց բոլոր հիվանդություններն ու վնասատուները, որոնք տարածված են Հայաստանի հացահատիկային դաշտերում։ Այս երկու սեմինարներին մասնակցեցին ծրագրի 34 շահառու ֆերմերներ Շաղատ, Անգեղակոթ և Շաքի գյուղերից։