Ծանոթացում պետական սուբսիդավորմամբ գյուղատնտեսական վարկերի փաթեթների հետ
16.02.2018թ. «Սյունիք-Զարգացման» ՀԿ-ում տեղի ունեցավ պետական սուբսիդավորմամբ գյուղատնտեսական վարկերի փաթեթների ներկայացումը «Պտղաբուծության շուկայի զարգացում» ծրագրի (HEKS-EPER-ի կողմից ֆինանսավորվող) Եղեգնաձորի ենթաշրջանի շահառու ֆերմերների համար: Շենի գյուղատնտես փորձագետ Սիմոն Ասատրյանի ներկայացումից հետո, ներկաները հարցեր ուղղեցին նրան այդ վարկերը ստանալու մանրամասների վերաբերյալ: Սեմինարին մասնակցում էին 17 շահառու ֆերմերներ: