Գործնական սեմինար պտղատու ծառերի էտ և տնկանյութի ճիշտ ընտրություն թեմայով
16.02.2018թ. Եղեգնաձորում տեղի ունեցավ գործնական սեմինար պտղատու ծառերի էտի և պտղատու ծառերի տնկիների ճիշտ ընտրության վերաբերյալ: Սեմինարի մասնակիցները ծանոթացան էտի հմտություններին, որը ներկայացրեցին «Շեն»-ի գյուղատնտես փորձագետները «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի ցուցադրական այգում: Սեմինարին մասնակցեցին 11 ֆերմերներ, որը կազմակերպվել էր HEKS-EPER-ի կողմից ֆինանսավորվող «Պտղաբուծության շուկայի զարգացում» ծրագրի շրջանակներում: