Եղեգնաձորի և Վարդենիսի տարածաշրջանների ֆերմերները Կասյանի գյուղատնտեսական շուկայում
«Վայոց Ձորի և Գեղարքունիքի մարզերի գյուղացիական տնտեսությունների կենսապահովման բարելավում այգեգործության զարգացման միջոցով» ծրագիրը նոյեմբերի 25-26-ին կազմակերպել էր նշված երկու տարածաշրջաններից 6 շահառու գյուղացիների՝ ծրագրի կողմից կազմակերպած մարկետինգային խմբերի անդամների այցելությունը Երևանի արդեն ավանդական դարձած Կասյանի գյուղմթերքի շուկա իրենց աճեցրած պտուղները վաճառելու նպատակով։ Մեր շահառու գյուղացիները Կասյանի շուկայում վաճառում էին իրենց արտադրության տանձ (Անտառային գեղեցկուհի սորտի), խնձոր, սերկևիլ, տարբեր մրգերի չրեր, տնային պահածոներ, ընկույզ, խոտաբույսեր, մեղր և այլն։ Նրանք գոհ էին առևտրից և մտադիր են հետագայում նորից այցելել Երևան իրենց մթերքը վաճառելու համար։