Այցելություն Աշտարակի սառնարանային տնտեսություններ

2017թ. հոկտեմբերի 13-ին «Օրգանական միրգ արտադրողների» կոոպերատիվի անդամները, որոնք ներգրավված են ՕԳԱՆ ծրագրի աջակցությամբ իրականացվող «Օրգանական մրգի արտադրության ընդլայնում օրգանական այգիների կառավարման բարելավման և գյուղացիներին օրգանական գյուղատնտեսական կոոպերատիվի մեջ ընդգրկելու միջոցով» ծրագրի մեջ, այցելեցին Արագածոտնի մարզի Աշտարակի սառնարանային տնտեսություններ ծանոթանալու համար մրգի հետբերքահավաքային պահպանման առաջավոր փորձի հետ: Տարածաշրջանում կան մեծ և փոքր սառնարաններ, և կոոպերատիվի անդամները հնարավորություն ունեցան տեսնել դրանց միջև տարբերությունը: Այս այցելության նպատակն էր նաև ստեղծել մատակարար-գնորդ կապեր և/կամ փորձի փոխանակում նմանօրինակ սառնարաններ կառուցելու համար մեր շահառուների կողմից։ Երկու սառնարաններում էլ մրգերի պահպանման առանձնահատկությունները սառնարաններում ներկայացրեց փորձառու տեխնոլոգ Գագիկ Պետրոսյանը: