«Օրգանական միրգ արտադրողների» կոոպերատիվը ՊանԱրմենիան 2017 ցուցահանդեսում
2017թ․ հոկտեմբերի 06-08 տեղի ունեցավ 8-րդ միջազգային ՊանԱրմենիան ցուցահանդեսը, որին մասնակցում էր «Օրգանական միրգ արտադրողների» կոոպերատիվը։ Կոոպերատիվը ներկայացել էր օրգանական ծիրանի, դեղձի, սալորի չրերով, ինչպես նաև օրգանական «Սաթենի» սորտի ծիրանից պատրաստված հյութով, որը շուտով կհայտնվի Հայաստանի մանրածախ շուկայում։ Կոոպերատիվի տաղավարը մեծ հետաքրքրություն էր առաջացրել ցուցահանդեսի այցելուների շրջանում, որոնց մեջ կային նաև գործարարներ։ Վերջիններիս հետ նախնական պայմանավորվածություններ հաստատվեցին հնարավոր առևտրային համագործակցության վերաբերյալ։ Կոոպերատիվի մասնակցությունը ցուցահանդեսին կազմակերպվել էր ՕԳԱՆ ծրագրի աջակցությամբ իրականացվող «Օրգանական մրգի արտադրության ընդլայնում օրգանական այգիների կառավարման բարելավման և գյուղացիներին օրգանական գյուղատնտեսական կոոպերատիվի մեջ ընդգրկելու միջոցով» ծրագրի շրջանակներում: