«Ակնոցներ Հայաստանի համար» ծրագիր

Ավարտվեց Փարիզի ֆրանսահայ բժիշկների միության (UMAF-Paris) առաքելությունը Հայաստան, որն այս ամառ կազմակերպվել էր Շիրակի մարզի Ախուրյանի տարածաշրջանի  32 գյուղերի համար: Այս տարի ֆրանսահայ բժիշկները ստուգեցին տեսողական խնդիրներ ունեցող 404 երեխայի, որոնցից 278-ի համար պատրաստվեց և անվճար տրամադրվեց օպտիկական ակնոց: Եվս 22 երեխայի ծնողի խորհուրդ տրվեց դիմել մասնագիտացված հիվանդանոցներ: 1200 տարեց ստացավ ակնոց կարդալու համար: