Միամյա մշակաբույսերի մշակման և հիվանդությունների դեմ պայքարի միջոցառումների վերաբերյալ սեմինար

18.08.2017թ․ Գեղարքունիքի մարզի Ճամբարակի տարածաշրջանի Թթուջուր և Մարտունի համայնքներում անցկացվեցին «Տարածաշրջանում մշակության լայն տարածում ունեցող մշակաբույսերի հիվանդությունների և վնասատուների դեմ պայքարի աշխատանքների կազմակերպում» տեսական և գործնական սեմինարներ: Ներկայացվեցին հացազգիների մշակության առանձնահատկությունները և հիմնական հիվանդությունների դեմ պայքարի միջոցառումները և կարտոֆիլի սերմացուի պահպանման առանձնահատկությունները տեղեկատվական ուսուցողական նյութերը: Ամեն նյութի ներկայացումից հետո տեղի ունեցավ քննարկումներ սեմինարի մասկակիցների հետ: Երկու համայնքներից դասընթացներին մասնակցեցին 39 մարդ: