«Օրգանական միրգ արտադրողների» կոոպերատիվի սեմինարներ

Ս․թ․ հունիսի 9-ին և տեղի ունեցան հերթական 2 սեմինարներ «Օրգանական միրգ արտադրողների» կոոպերատիվի անդամների համար, որին մասնակցում էին 15 ֆերմերներ: Սեմինարները կազմակերպվել էին ՕԳԱՆ ծրագրի աջակցությամբ իրականացվող «Օրգանական մրգի արտադրության ընդլայնում օրգանական այգիների կառավարման բարելավման և գյուղացիներին օրգանական գյուղատնտեսական կոոպերատիվի մեջ ընդգրկելու միջոցով» ծրագրի աշխատանքների շրջանակներում: Սեմինարի ժամանակ ներկայացվեց ժամանակակից օրգանական բուժանյութերը և կոոպերատիվ անդամներին բաժանվեցին բուժանյութերի փորձնական քանակներ:

Հունիսի 16-ին «Օրգանական միրգ արտադրողների» կոոպերատիվի անդամները այցելեցին Արարատի մարզի «Խոր Վիրապ» կոոպերատիվ առաջավոր փորձի հետ ծանոթանալու համար։ Այցելության ժամանակ «Խոր Վիրապ» կոոպերատիվի նախագահ Վիրապ Մանուկյանը  ներկայացրեց իրենց ավելի քան 10 տարվա գործունեություն արդյունքները, այդ ընթացքում հանդիպող խնդիրները և ձեռք բերված հմտությունները: Այնուհետև «Շեն» ԲՀԿ-ի տնտեսական զարգացման փորձագետ Արա Դանիելյանը սեմինարի մասնակիցների հետ քննարկեց «Խոր Վիրապ» կոոպերատիվի հետ հնարավոր համագործակցության մանրամասները։ «Օրգանական միրգ արտադրողների» կոոպերատիվի անդամները օրվա վերջում այցելեցին «Խոր Վիրապ» կոոպերատիվի մեքենատրակտորային պարկը, չորանոցը, սառնարանային պահեստը և փորձա-ցուցադրական այգին։