ԵՄ կողմից ֆինանսավորվող «Համապարփակ աջակցություն Հայաստանի գյուղական լեռնային շրջանների կայուն տնտեսական զարգացման ծրագրի» կառավարման խորհրդի առաջին նիստը

Ս.թ. հունիսի 8-ին  «Շեն» ԲՀԿ գրասենյակում տեղի ունեցավ ԵՄ կողմից ֆինանսավորվող «Համապարփակ աջակցություն Հայաստանի գյուղական լեռնային շրջանների կայուն տնտեսական զարգացման ծրագրի» կառավարման խորհրդի առաջին նիստը: Ծրագրի խորհրդի անդամների քվեարկությամբ նիստի նախագահ ընտրվեց ՀՀ Գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչը: Ծրագրի կառավարման խորհրդի անդամներին ներկայացվեցին  հաշվետու ժամանակաշրջանում կատարված գործողությունները, ծրագրի շրջանակներում կատարված շուկայի հետազոտության արդյունքները: Ծրագրի տեխնիկական աջակցման թիմի փորձագետ տիկին Չիլա Կառլիկը դրական անդրադարձ կատարեց շուկայի հետազոտության արդյունքներին և հանդես եկավ մի քանի առաջարկություններով: