Օրգանական այգեգործության վերապատրաստում կոոպերատիվիների համար
2017թ. մարտի 6-10 Ավստրիայի զարգացման համագործակցության գործակալության «Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն» ծրագրի կողմից կազմակերպված «Օրգանական այգեգործություն» հնգօրյա դասընթացներին մասնակցեցին առաջին «Օրգանական միրգ արտադրողների» ՍԿ 5 անդամներ: Դասընթացը վարեցին ավստրիացի փորձագետներ Ֆրիդրիխ Լայթգեբը և Մարթին Մաութներ Մարկհոֆը, ինչպես նաև «Էկոգլոբ» սերտիֆիկացնող կազմակերպության տնօրեն Նունե Դարբինյանը: Սեմինարի ընթացքում նրանք մանրամասն ներկայացրեցին Ավստրիայի փորձը օրգանական պտղաբուծության բնագավառում, ինչպես նաև ներկայացրեցին օրգանական սերտիֆիկացման պահանջները աշխարհում և Հայաստանում: