Առաջին «Օրգանական միրգ արտադրողների» սպառողական կոոպերատիվի հիմնադիր ժողովը
18.02.2017թ Արմավիրի մարզի Շենիկ գյուղում կայացավ առաջին «Օրգանական միրգ արտադրողների» սպառողական կոոպերատիվի հիմնադիր ժողովը: Կոոպերատիվը հիմնադրվել է OASI աջակցությամբ իրականացվող «Օրգանական մրգի արտադրության ընդլայնում՝ օրգանական այգիների կառավարման բարելավման և գյուղացիներին օրգանական գյուղատնտեսական կոոպերատիվի մեջ ընդգրկելու միջոցով» ծրագրի շրջանակներում: Հիմնադիր ժողովը վարում էր Շեն ԲՀԿ կողմից հրավիրված կոոպերացիայի փորձագետը: Առաջին օրգանական միրգ արտադրողների կոոպերատիվին անդամակցել են 17 ֆերմերներ, որոնք ունեն 1-5 հա պտղատու այգիներ: «Օրգանական միրգ արտադրողների» սպառողական կոոպերատիվին անդամակցելու առաջին և գլխավոր նախապայմանը սերտիֆիկացված օրգանական արտադրությամբ զբաղվելն է: