«Հայաստանի օրգանական միրգ արտադրողների» կոոպերատիվի մասնակցությունը Prodexpo-2017-ին

 Փետրվարի 6-8-ը OASI ծրագրի կողմից ֆինանսավորվող «Օրգանական մրգի արտադրության ընդլայնում կատարելագործելով օրգանական այգիների կառավարումը և համախմբելով պտղաբուծությամբ զբաղվող գյուղացիական տնտեսություններին օրգանական գյուղատնտեսության կոոպերատիվի մեջ» ծրագրի շրջանակներում ստեղծված «Հայաստանի օրգանական միրգ արտադրողների» կոոպերատիվի երկու անդամներ և Շեն ԲՀԿ մարկետինգի փորձագետը մասնակցել են Մոսկվայում (Ռուսաստան) տեղի ունեցած Prodexpo-2017 ցուցահանդեսին։ Դա ամեն տարի Ռուսաստանի մայրաքաղաքում կազմակերպվող ամենախոշոր (ավելի քան 2100 ընկերությունների մասնակցությամբ) սննդամթերքի տոնավաճառն է, որտեղ ինչպես ռուսական, այնպես էլ արտասահմանյան սննդամթերք արտադրողները ցուցադրում են իրենց արտադրանքը և ստորագրում են առևտրային պայմանագրեր մեծածախ ու մանրածախ առևտրի ընկերությունների հետ։ Մեր այցելուները ներկայացրել են իրենց տաղավարում կոոպերատիվի օրգանական արտադրանքը` օրգանական թարմ միրգ, ծիրանի խտանյութ և չրեր: Այս միջոցառման արդյունքում կոոպերատիվը ձեռք է բերել թարմ և վերամշակված մրգերի (չիր և խտանյութ) մատակարարման նախնական պայմանավորվածություններ մի քանի խոշոր մանրածախ, վերամշակող ընկերությունների և առցանց օրգանական սննդամթերքի խանութների հետ: