Հերթական դասընթաց՝ «Հասկացություն կոոպերատիվի մասին, տնտեսական օգուտները և կոոպերատիվի երկակի դերը» թեմայով

«Հասկացություն կոոպերատիվի մասին, տնտեսական օգուտները և կոոպերատիվի երկակի դերը» թեմայով հերթական դասընթացը 2021թ. ապիլի 20-ին Գեղարքունիքի մարզի Սոտք, Փոքր Մասրիկ համայնքերի նախաձեռնող խմբերի և Կարճաղբյուր  համայնքում գործող կոոպերատիվի անդամների համար էր: Ուսուցման ընթացքում ներկայացվեցին կոոպերատիվ հասկացության սահմանումները: Կոոպերատիվ հիմնելու պատճառները, կոոպերատիվի տնտեսական օգուտները, տարբերությունները կոոպերատիվների և այլ կազմակերպությունների միջև: Դասընթացի ընթացքում անդրադարձ կատարվեց կոոպերատիվի մասին սխալ պատկերացումներին, ինչպես նաև՝ ներկայացվեցին ՀՀ-ում կոոպերատիվների գործունեության մի շարք հաջողված օրինակներ: Խմբերն ունեին միասին աշխատելու փորձ, ինչն ավելի արդյունավետ դարձրեց միասին աշխատելու դեպքում կոոպերատիվի անդամների տնտեսական օգուտների ներկայացումը: Ծրագիրը ֆինանսավորվում է Bread for the World կազմակերպության կողմից՝ «Ներառական գյուղական կոոպերատիվների զարգացումը, ենթակառուցվածքների բարելավումը և համայնքային կազմակերպությունների կարողությունների զարգացումը» ծրագիր շրջանակում: