Դասընթաց Սյունիքի մարզի Հացավան համայնքում

2021թ. ապիլի 8-ին Սյունիքի մարզի շահառու Հացավան համայնքի ֆերմերների և համայնքում գործող կոոպերատիվի անդամների համար իրականացվեց դասընթաց՝ «Հասկացություն կոոպերատիվի մասին, Կոոպերատիվի կարիքների գնահատում, տնտեսական օգուտները և կոոպերատիվի երկակի դերը» թեմաներով: Ծրագիրը ֆինանսավորվում է Bread for the World կազմակերպության կողմից՝ «Ներառական գյուղական կոոպերատիվների զարգացումը, ենթակառուցվածքների բարելավումը և համայնքային կազմակերպությունների կարողությունների զարգացումը» ծրագրի շրջանակում:Ուսուցման ընթացքում ներկայացվեց կոոպերատիվ հասկացության սահմանումները, կոոպերատիվների և այլ կազմակերպությունների տարբերությունները, սխալ պատկերացումները կոոպերատիվի մասին, ինչպես նաև՝ ՀՀ-ում կոոպերատիվների գործունեության հաջողված օրինակներ: Ուսուցման երկրորդ մասում իրականացվեց կարիքների բացահայտում. կոոպերատիվի անդամները ներկայացրեցին համայնքի՝ կոոպերատիվի համար անհրաժեշտ գործունեության տեսակները, որոնք ավելի լավ տնտեսական ազդեցություն կարող են ունենալ անհատ ֆերմերային տնտեսությունների համար: